Իտալիայում դեղագործները պայքարում են բարեփոխումներ իրականացնելու կառավարության ծրագրի դեմ և պայքարում են հզոր զենքերով:
Daily Mail-ը հաղորդում է, որ նրանք սպառնացել են, որ «Viagra-ի ակցիա» կկազմակերպեն, որի արդյունքում երկրում կկրճատվի կապույտ դեղահաբերի մատակարարումը:
Նման կերպ պետական հաստատությունների աշխատողները պայքարում են մասնավոր սեկտորի աշխտողների հետ հավասար իրավունքներ ունենալու համար:
Վարչապետ Մարիո Մոնտիի տնտեսության ազատականացման սխեմայի համաձայն՝ 5000 նոր դեղատներ կբացվեն, և այնտեղ հիմնականում աշխատանքի կընդունվեն մասնավոր սեկտորի դեղագործները` իրենց ունեցած լիցենզիաների շնորհիվ:








































