Իսպանիայի կառավարությունն այսօր որոշել է Սերբիային արտահանձնել 3 անձանց, ովքեր կասկածվում են այդ երկրի նախկին վարչապետ Զորան Ջինջիչի սպանության մեջ:
Փետրվարին Վալենսիայում ձերբակալված Լուկա Բոժովիչը համարվում է հանցավոր գործողության կազմակերպիչը, իսկ Վլադիմիր Միլիսավլիևիչը` իրագործողը: Գործի հետ առնչություն ունենալու համար ձերբակալվել է նաև Սինիցա Պետրիչը:
3 հանցագործներին են վերագրվում մի շարք հանցագործություններ` սպանություններ, առևանգումներ, զինված հարձակումներ, զենքի անօրինական պահման և փաստաթղթերի կեղծման դեպքեր:
Վարչապետ Զորան Ջինջիչը դիպուկահարի գնդակով սպանվել էր 2003 թ. մարտի 12-ին` իր տան մուտքի մոտ:







































