Ամերիկացի ինժեներները ցատկող ռոբոտ են ստեղծել: Հարվածների դեմ կայուն և անջրանցիկ ռոբոտը կարող է հաղթահարել ցանկապատի բարձրությունը, թռչել ոչ շատ բարձր շինությունների տանիքների վրայով, մուտք գործել տարբեր հարկերի պատշգամբներ և բարձրանալ սանդուղքով:
Мембрана-ի փոխանցմամբ` ռոբոտն անվանվել է «ավազի լու»: Անվավոր ռոբոտի վրա տեսախցիկ է տեղադրված: Ռոբոտի ու տեսախցիկի աշխատանքը կարելի է վերահսկել հեռակառավարման վահանակի միջոցով: Ռոբոտը ստեղծել է Boston Dynamics-ը` ամերիկյան բանակի միջոցներով:
5 կգ կշռող ռոբոտն ունի 33 սմ երկարություն, 46 սմ լայնություն և 15 սմ բարձրություն: Քարթրիջի` ածխածնի երկօքսիդով լիարժեք լիցքավորման դեպքում ռոբոտը 25 ցատկ կկատարի: Եվ չայած ռոբոտը ստեղծվել է զինվորականների համար, այն կիրառություն կգտնի նաև ոստիկանական և փրկարարական օպերացիաներում:












































