Ստամբուլի անվտանգության վարչությունը երկրում խոշոր օպերացիա է իրականացրել՝ ընդդեմ թմրաբիզնեսի: Արդյունքում 860 կգ հերոին է առգրավվել:
РИА Новости-ն, հղում անելով թուրքական աղբյուրներին, հայտնում է, որ Ստամբուլի ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ մի քանի նարկոդիլերներ պատրաստվում են թմրանյութի մեծ խմբաքանակ տեղափոխել արտերկիր: Իրավապահների ջանքերով թմրանյութերի առևտրով զբաղվողների խումբը վնասազերծվել է: Գործողության ընթացքում 18 մարդ է ձերբակալվել: Նրանց ազգային պատկանելության մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ անցած տարի կրկին Ստամբուլում անցկացված նմանօրինակ օպերացիայի արդյունքում 500 կգ հերոին էր առգրավվել:










































