Thursday, 25 06 2026
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

Ինչպե՞ս է 10 տարի առաջ մահացած քաղաքացու անունը հայտնվել ընտրացուցակներում. Պարզաբանում է ոստիկանությունը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի «Դու պիտի հանդում թագավորես» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 62 բնակարանի բնակիչ Էդուարդ Գրիգորյանը մահացել է շուրջ 10 տարի առաջ, սակայն նրա տվյալները ներառված են ընտրողների ցուցակում: ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից ձեռնարկված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Է. Գրիգորյանը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում և հուղարկավորվել այնտեղ: Նշված տեղեկությունը հաստատվել է նաև հարևանների կողմից տրված բացատրություններով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի համաձայն՝ անձի մահը գրանցած մարմինը 7-oրյա ժամկետում դրա մաuին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիuտրին` նշելով անձի մահվան փաuտը հավաuտող փաuտաթղթի տվյալները (տեuակը, համարը, տալու ամuաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը, ծննդավայրը, uեռը: Նույն կարգի 22-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ մահվան դեպքում անձի անհատական հաշվառման տվյալները արխիվացվում են, այսինքն մահացած անձի տվյալները հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և Է.Գրիգորյանի մահվան փաստի կապակցությամբ ռեգիստրը վարող մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել, նրա վերաբերյալ տվյալները փոխանցվել են ընտրողների ցուցակ:

Անձնագրային և վիզաների վարչության կողմից Է.Գրիգորյանի վերաբերյալ անճշտությունը կվերացվի:

Ինչ վերաբերում է օրաթերթի նույն հոդվածի այն տեղեկատվությանը, թե մի շարք քաղաքացիներ հանրապետությունից մեկնել են, սակայն նրանց տվյալները ներառված են ընտրողների ցուցակում, մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ հանրապետությունից քաղաքացիների մեկնելը, ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն, ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում