Անկախ նրանից՝ Խաչատուր Սուքիասյանին գրանցել են թե ոչ, ես ներդնելու եմ բոլոր ջանքերս, որպեսզի երկրում բարեփոխումներ իրականացվեն: ՀԱԿ այսօրվա հանրահավաքում ասաց Խաչատուր Սուքիասյանը:
«Սասուն Միքայելյանն ինձ հարցնում է՝ քեզ չգրանցեցին, ասում եմ՝ Սուքիասյանին գրանցեցին: Ինձ չեն գրանցել, գրանցել են եղբորս՝ Սարիբեկ Սուքիասյանին»,- ասաց նա:
Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանին հակակշիռ է պետք, և այդ հակակշիռը ՀԱԿ-ն է: «Պետք է անել ամեն բան, որպեսզի ունենանք այնպիսի Հայաստան, որից մարդիկ չցանկանան հեռանալ»,- ամփոփեց Խաչատուր Սուքիասյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀԱԿ համակիրներին՝ այս տարիների ընթացքում իրեն և իր ընտանիքին սատարելու համար:











































