Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցելու են մի շարք ռազմական դասընթացների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ապրիլի 12-13-ը Անկարայում երկու երկրների զինծառայողների համար կանցկացվեն մարտավարական դասընթացներ՝ նվիրված ռազմա-քաղաքական հարաբերություններին և ահաբեկչության դեմ պայքարին:
Բացի այդ, ապրիլի 8-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլում զինվորական բժիշկների համար դաշտային պայմաններում անցկացվելու են ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության դասընթացներ:







































