Samsung-ը կավարտի Android 4.0 օպերացիոն համակարգի կազմի մեջ մտնող Face Unlock սարքավորման աշխատանքները,- հաղորդում է SlashGear:
Face Unlock-ը կճանաչի օգտատիրոջ դեմքը և կփոխարինի հեռախոսի գաղտնաբառին: Տառեր և թվեր մուտքագրելու փոխարեն՝ բավական է, որպեսզի մարդն իր առջև պահի սմարթֆոնի տեսախցիկը և սպասի մինչ սարքավորումը «ճանաչի» իրեն դեմքով:
Հայտնի են դեպքեր, երբ Face Unlock-ին հաջողվել է խաբել լուսանկարի միջոցով: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Samsung սմարթֆոններն օգտվողից կպահանջեն թարթել, և մինչև հրահանգը չկատարվի հեռախոսը չի վերաբացվի:
Թե կոնկրետ երբ կթողարկնի Face Unlock նորամուծությունը՝ չի նշվում:







































