Գերմանական պարբերականների տեղեկացմամբ՝ «Ֆերրարի»-ի թիմը` համաձայն վերջերս ստորագրված պայմանագրի, տարեկան կստանա լրացուցիչ 50 մլն ԱՄՆ դոլար: Կարելի է համարել, որ «Սկուդերիա»-ն կոմերցիոն պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության է եկել Բերնի Էքլսթոունի հետ:
Գերմանական պարբերականը հավաստիացնում է, որ «Մաքլարեն»-ը և «Ռեդ Բուլլ»-ը տարեկան կստանան լրացուցիչ 35-ական մլն ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ Էքլսթոունը հայտարարել էր թիմերից շատերի հետ համաձայնության գալու մասին, սակայն, ինչպես հայտնի է, դրանց թվում ներգրավված չեն «Մերսեդես»-ը և «Ուիլյամս»-ը:









































