Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստացել է պարզել ճշմարտությունը այն մասին` եղե՞լ է արդյոք Լեհաստանը ներքաշված գաղտնի հարցաքննությունների մեջ, որոնք իրականացրել է ԿՀՎ-ն: Ինչպես բացատրում է BBC-ն, տվյալ հայտարարությունը Տուսկի պատասխան ռեակցիան է երկրի հետախուզական գերատեսչության նախկին ղեկավար Զբիգնև Սեմիոնտկովսկուն ուղղված մեղադրանքին` կապված այնպիսի տեղեկությունների հետ, որոնց մասնակցությունը Լեհաստանը միշտ պաշտոնապես հերքել է:
«Թող ոչ ոք Լեհաստանում կամ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում չկասկածի, որ գործը կբացահայտվի»,- վստահեցրել է կառավարության ղեկավարը:
Տուսկի խոսքով` Լեհաստանը երբեք նորից չի դառնա երկիր, որտեղ «քաղաքական գործիչները, անգամ եթե նրանք աշխատում են աշխարհի ամենահզոր կայսրության հետ, կարողանա կնքել գաղտնի գործարքներ»:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր աշխատում են կառավարությունում, պետք է գործեն «բացառապես համապատասխան իրենց խղճի ու օրենքների` լեհական ու միջազգային»:
Ընդ որում` երկրի վարչապետը ընդգծել է, որ հետաքննիչները պետք է «բարձրանան պետական հետաքրքրությունների մասին հոգ տանելու ամենաբարձր չափանիշներին» և ցուցաբերեն «չափազանց զգուշավորություն»:
Իր հերթին, ԱՄՆ իշխանությունները չեն ժխտել, որ տեղափոխել են բանտարկյալներին ինքնաթիռներով, սակայն պնդում են, որ երբեք չեն դիմել կտտանքների օգնությանը:
Հիշեցնենք, որ 2006 թ. իր հաշվետվության մեջ Եվրախորհուրդը գաղտնի դավադրության մեջ մեղադրեց իր կազմի մեջ մտնող 14 պետության, այդ թվում` Մեծ Բրիտանիային, Գերմանիային, ինչի հետևանքով ԿՀՎ-ն Եվրոպայի օդային տարածքում իրականացրեց ավելի քան 1000 չվերթ` ձերբակալություններով:
Ակտիվիստները հրապարակել էին 2002-2003 թթ. պետության վրայով ԿՀՎ-ի մի քանի ինքնաթիռների թռիչքների պաշտոնական հաշվետվությունները: Նվազագույնը 5 ինքնաթիռ ուղևորներ են տեղափոխել և վայրէջք կատարել Շիմանի լեհական ռազմաբազայում, որը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում։
2011 թ. լեհական հեռուստատեսության լրագրողներին հաջողվել էր պարզել, որ երկրի տարածքում գործում են գաղտնի բանտեր:







































