Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ադրբեջանական այցի ժամանակ քննարկվելու են երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Սերգեյ Լավրովն Ադրբեջանում նաև քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նա հավելել է, որ Լավրովն Ադրբեջան է ժամանելու ապրիլի 3-ին:









































