Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

ՏԿՆ-ն փախստականների բնակապահովության խնդրին լուծում չի տվել. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

Չնայած Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովության նպատակով 2011թ. ներկայացրել է պետական բյուջեից 4 մլրդ դրամի ֆինանսական հայտ, սակայն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, հայտը չի բավարարվել, և ՀՀ-ում ապաստանած փախստականների հիմնահարցերից ամենակարևորին՝ նրանց բնակապահովության խնդրին, լուծում չի տրվել:

Շարունակել է ծանր մնալ հատկապես հեռավոր գյուղերում բնակվող փախստականների վիճակը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած անձանց մեծ մասը դեռևս բնակվել է կիսաքանդ շինություններում, վարձակալությամբ կամ բարեկամների բնակարաններում:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից չի երկարաձգվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ժամկետը այն փախստականների համար, որոնց նկատմամբ սկսվել է կարգավիճակի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց, և լիազոր մարմնի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում, չնայած որ նման երաշխիք սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով:

Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերեն լեզվով՝ անտեսելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:

Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով վերջիններիս հատկացված դոտացիաները բավարար չեն եղել:

Գյուղական համայնքների ղեկավարները շատ դեպքերում մերժել են անձանց անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու խնդրանքը` հողի կամ այլ տեսակի հարկերի չվճարման պատճառաբանությամբ, խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ապահովման պահանջները:

Չնայած իրականացված վարչական հսկողության, արդյունքում համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, մարզպետների կողմից իրականացվող հսկողության գործընթացը դեռևս բավարար արդյունավետ չի գնահատվել հարցված մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Արձանագրված դրական զարգացումները

2011թ. հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որով սահմանված են միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 ուղղություններ, և նախանշված նպատակներին հասնելու մեխանիզմներ:

2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվական¬ների գործողությունների ծրագիրը:

Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

Ապահովվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում