Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրզրումում շրջվել է իրանական ուղևորատար ավտոբուսը:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 4 և վիրավորվել է 24 մարդ: Վիրավորները տեղափոխվել են Էրզրումի հիվանդանոցներ:
Ավտոբուսը Ստամբուլից մեկնում էր Իրան: Վթարի պատճառները դեռևս անհայտ են:









































