1856թ. այս օրը կնքվեց Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը (1853-1856թթ.):
Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը (որը գրավվել էր ռուսական զորքերի կողմից) ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների կողմից գրավված ռուսական մյուս քաղաքների:
Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես 1870-ական թվականներին: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով:
Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից: