Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:
Նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն նախագծային փաստաթղթերի` քաղաքաշինական նորմերին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Պատշաճ վերահսկողություն չի իրականացվել համայքների ղեկավարների` ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման պարտականության կատարման նկատմամբ:
Նախարարության կողմից լիցենզավորված տարբեր կազմակերպություններ նույն շենքի վթարայնության աստիճանի վերաբերյալ քաղաքացիներին տվել են տարբեր եզրակացություններ:
Աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման հերթացուցակում վերահաշվառելու գործընթացում առաջացել են հիմնավոր դժգոհություններ:
Չեն ընդունվել «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին», ինչպես նաև «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքները:
Արձանագրված դրական զարգացումները
Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են հատուկ կարգավորման ենթակա տարածքներում ՀՀ համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության, միասնական պահանջների և չափորոշիչների սահմանմանը, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործառույթների օպտիմալացմանը, դրանց իրագործման ժամկետների կրճատմանը, ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի ժամկետների կրճատմանը և այլն:











































