Այսօր` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 05.00-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում 47-ամյա Վահան Ավետիսյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 30 ՏՍ 475 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ:
Վարորդը և նրա ուղևոր 24-ամյա Արտյոմ Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:







































