Վենեսուելայում ազգային ընտրական խորհուրդը պաշտոնապես երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակել հոլտեմբերի 7-ը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ գործող նախագահ Ուգո Չավեսը և ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:
Ենթադրվում է, որ ընտրություններին կմասնակցի մինչև 18 մլն վենեսուելացի:
Վենեսուելայի նոր նախագահը իր պաշտոնը կզբաղեցնի 6 տարի ժամկետով:
Չավեսը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվից: Վերջին շրջանում նա առողջական խնդիրներ ունի և բուժվում է քաղցկեղից:







































