Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շփման գծում գտնվող զորամասերից մեկում ադրբեջանցի զինծառայող Աբասով Մամեդ Աբասօղլուն ընդհարվել է իր ծառայակից Հասանով Էմիլ Գիլմանօղլուի հետ և սպանել նրան:
Դրանից հետո Աբասովը ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Աբասօղլուն իր զենքով պատահմամբ վիրավորել է նաև ևս երկու զինծառայողի: Վիրավորների վիճակը համարվում է բավարար: Տարվում է հետաքննություն:







































