Ճապոնիան այսօր հրամայել է դադարեցնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը, եթե այն ուղղակի վտանգ ներկայացնի Ճապոնիայի համար: Հարկ է նշել, սակայն, որ Ճապոնիայի կառավարությունը նման բանն անհավանական է համարում:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ կառավարության խոսնակն ասել է, թե իրենք չեն կարծում, որ հրթիռը կընկնի Ճապոնիայի տարածքում: Նա հանրությանը հորդորել է չանհանգստանալ և շարունակել բնականոն կյանքը:
Խոսնակն ավելացրել է, որ կառավարությունը, համենայնդեպս, պաշտպանական միջոցներ կձեռնարկի:
Հիշեցնենք. Հյուսիսային Կորեան հաղորդել էր, որ հրթիռի արձակումը վտանգավոր չէ հարևան երկրների համար: Այն պետք է արձակվի ապրիլին:







































