«ՀԺ»-ն գրում է, որ երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Ջավախքից մարդկանց բերում` Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
«Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին»:









































