Առնվազն 13 մարդ է զոհվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքի բանտում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Մենք հայտնաբերել ենք 13 մարմին: Ներկա պահին մենք հնարավորություն չունենք պարզելու միջադեպի պատճառները»,- հայտարարել է տեղի դատախազության ներկայացուցիչը:
Հրդեհը բռնկվել է բանտում անկարգություններ սկսելուց հետո, որոնք կազմակերպել էին բանտարկյալները: Նշվում է, որ վերջիններս թույլ չեն տվել հրշեջներին մոտենալ բանտին` նրանց վրա նետելով բանտարկյալներից մեկի գլուխը:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ներկա պահին բանտի տարածքում իրավիճակը վերահսկում են:









































