CNBC-ի անցկացրած հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի ընտանիքների կեսից ավելին` 51 տոկոսն, ունի Apple-ի առնվազն մեկ արտադրանք:
Ինչպես հայտնում է PCmag.com-ը, ակնկալվում է, որ այս թիվն ավելի է մեծանալու: Հարցման մասնակիցների մեկ քառորդն ասել է, որ իրենք պատրաստվում են Apple-ի ևս մեկ սարք գնել առաջիկա մեկ տարվա ընթացքում:
Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ որքան շատ է անձի եկամուտը, այնքան առավել հավանական է, որ այդ մարդը կարող է Apple-ի արտադրանք գնել:
Տարեկան 30000 դոլարի եկամուտ ունեցող մարդկանց միայն 27 տոկոսն է ասել, որ ունի ընկերության առնվազն մեկ սարք:











































