Թուրք և ադրբեջանցի ականազերծողները ավարտում են Թուրքիայի Գազիանթեփի վիլայեթի` Սիրիայի հետ սահմանակից հատվածում ականազերծման աշխատանքները: Ադրբեջանի ականազերծման գործակալության ղեկավարի խոսքով, որ մեջբերում է news.az կայքը, անցած տարվա փետրվարին սկսված գործընթացը բարեհաջող ավարտվել է: Ականազերծումն իրականացվում է Սիրիայի հետ սահմանակից Կարկամիշ քաղաքի մոտակայքում: Ադրբեջանցիներն ուսումնասիրել են մոտ 720 հազար քառակուսի մետր տարածք և հայտնաբերել հազարից ավելի ական, այդ թվում 806 հակատանկային և 73 հակահետևակային ական: