Չեխական դատախազությունն ահաբեկչության իրագործմանն աջակցելու համար մեղադրել է ՌԴ երեք և Մոլդովայի մեկ քաղաքացու:
Ինչպես հաղորդում է АПА-ն, հղում անելով BBC-ին, նրանք մեղադրվում են Դաղստանի տարածքում գործող «Ջամաթ շարիաթ» ընդհատակյա խմբի անդամների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:
Չորս մեղադրյալներին, ովքեր ձերբակալված են անցած տարվա գարնանից, մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Որոշ տվյալներով՝ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ ամբաստանյալներից մեկին հանձնեն իրեն:
Սպասվում է, որ դատավարությունը կսկսվի ապրիլի վերջին:







































