Ամերիկացի սիրահարները որոշել են ամուսնանալ քանթրի երաժշտության ոլորտում կազմակերպվող Country Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, արարողությունը կկազմակերպվի Լաս Վեգասում ապրիլի 1-ին:
31-ամյա Քրիստինա Դևիսի ու 33-ամյա Ֆրենկ Տուչիի ամուսնությունը կցուցադրեն հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերում: Այն կդառնա երկրում առաջին միջոցառումը, որը տեղի է ունենում երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Արարողությունը կզուգակցվի երգչուհի Մարտինա Մակ Բրայդի ելույթով: Նա կներկայացնի իր նոր սինգլը` Marry Me-ն: Անձամբ կատարողը նշել է, որ ուրախ է մաս կազմել սիրահարների այդչափ հանդիսավոր պահին:
Դևիսն ու Տուչին ծանոթացել են մի քանի տարի առաջ Նյու Ջերսիում, որտեղ Քրիստինան հիմնադրել էր հաստատություն` երիտասարդ այրիների ու ամուրիների համար: Այս մասին հայտնում է Lenta.Ru-ն: Քրիստինայի ամուսինը մահացել էր, երբ նա սրտի տակ կրում էր իրենց երեխային: Այդ պատճառով էլ նա որոշել էր նման կառույց ստեղծել: Տուչին այնտեղ էր եկել կնոջ մահից հետո:







































