Saturday, 13 06 2026
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ

Բելառուսում դատում են ընդդիմության առաջնորդներին

Բելառուսական Օրշա քաղաքում այսօր սկսվել է ընդդիմության ղեկավարների դատավարությունը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, մեղադրյալների աթոռին հայտնվել են «Միացյալ քաղաքացիական կուսակցության» նախագահ Անատոլի Լեբեդենկոն, «Ազատ աշխարհ» կուսակցության առաջնորդ Սերգեյ Կալյակինը և «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական շարժման ակտիվիստներից Ալեքսանդր Օտրոշենկովը:

Նրանց ներկայացվող մեղադրանքների էությունը դեռ հայտնի չէ: Ինչպես հաղորդում են ՄՔԿ–ի մամլո ծառայությունից, դատավարության ամենասկզբում ամբաստանյալները միջնորդություն են ներկայացրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Դատավարության ընթացքին դադար է տրվել:

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը բելառուսական ընդդիմության առաջնորդների այս խումբը գնացքով Մինսկից Մոսկվա էր ուղևորվել, որպեսզի ռուսական մայրաքաղաքից թռչի Բրյուսել ու մասնակցի Եվրոպական հանձնաժողովի հանդիպումներին:

Ընդդիմադիրներն ընտրել էին այս երթուղին, քանի որ մոտ մեկ ամիս առաջ բելառուսական իշխանությունները կազմել էին արտասահման մեկնելու թույլտվություն չունեցող քաղաքացիների հատուկ ցուցակ, որում ներառվել էին ընդդիմադիր քաղաքական գործիչները, իրավապահները և լրագրողները, ովքեր ԵՄ-ին կոչ էին արել Բելառուսի հանդեպ պատժամիջոցները խստացնել։

Ընդդիմադիրներին տարբեր պատճառաբանությամբ կանգնեցրել էին Լիտվայի և Լեհաստանի հետ սահմաններին, և նրանք ստիպված էին եղել տուն վերադառնալ: Միաժամանակ ռուս-բելառուսական սահմանին սահմանապահային հսկողություն չկա, այդ իսկ պատճառով դեռ մի քանի օր առաջ ընդդիմադիրներից ոմանց հաջողվել էր արտասահման մեկնել Մոսկվայով:

Բայց այս անգամ ուղևորությունն ընդհատվել է մինչև ռուս–բելառուսական սահմանին հասնելը` Օրշա կայարանում, որտեղ ընդդիմադիր առաջնորդները ձերբակալվել են և դուրս են բերվել գնացքից: Լեբեդենկոն հեռախոսով հասցրել է հաղորդել, որ սկզբում խոսք է եղել այն մասին, թե իբր ընդդիմադիրները թմրանյութ են տեղափոխում, սակայն հետո արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության մասին: Դատը սկսվելուց առաջ ավելի քան մեկ օր ընդդիմության առաջնորդները կալանքի տակ են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում