Ըստ Courier Post Online-ի՝ ԱՄՆ-ում մակարոնների և այլ օրգանական սննդամթերքների արտադրությամբ զբաղվող Annie’s ընկերության բաժնետոմսերը 89 տոկոսով թանկացել է:
Annie’s ընկերությունը հիմնադրվել է 1989թ. Կալիֆոռնիայում: Այն զբաղվում էր օրգանական սննդամթերքի արտադրությամբ և իր արտադրանքը վաճառում է տեղի սուպերմարկետներում: Այնուհետև Annie’s-ն սկսել է համագործակցել նաև ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային ցանցերի հետ, այդ թվում՝ Wal-Mart-ի և Target-ի հետ:
Ըստ վերլուծաբանների՝ բնական օրգանական արտադրանքի շուկան այժմ շատ արագ է գործում: 2010թ. ընդհանուր եկամուտները այս հատվածում կազմել են մոտ 40 մլրդ դոլար: Նույն տարում Annie’s-ի եկամուտը կազմել է 117.6 մլն դոլար՝ գրանցելով 22.5տոկոս աճ, իսկ 2011թ.՝ 21 տոկոս:











































