BRICS խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) հաջորդ՝ 5-րդ գագաթնաժողովը 2013թ. տեղի կունենա Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Այս մասին ասվում է այսօր գագաթնաժողովի արդյունքում ընդունված Դելիի հռչակագրում:
«Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը շնորհակալություն են հայտնում Հարավային Աֆրիկային իր մոտ 2013թ. BRICS անդամ երկրների ղեկավարների 5-րդ հանդիպումն ընդունելու համար և պատրաստակամություն է հայտնում նրան ցուցաբերել բազամակողմանի աջակցություն»,- ասվում է փաստաթղթում, որը մեջբերում է RIA Novosti-ն:
BRICS-ի առաջնորդները առաջիկա տարվա համար կազմել են գործողությունների ծրագիր, որը բաղկացած է երկու տասնյակ կետից և վերաբերում է այս տարի տարբեր նախարարների մակարդակներով հանդիպումներ, կոնֆերանսներ և սեմինարներ անցկացնելուն:











































