Facebook-ի ղեկավարությունը կոչ է արել դաշնային դատարանին վարույթից հանել նյույորքցի ձեռնարկատեր Փոլ Սեգլիայի հայցը, որով նա պահանջում է սոցիալական ցանցի բաժնետոմսերի կեսը: Աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական մեդիա ընկերություններից մեկի ներկայացուցիչները նրա պահանջը անօրինական են որակել:
2010 թվականին Փոլ Սեգլիայի կողմից դատարան ներկայացված հայցը վերաբերում է նրա և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի միջև 2003 թվականին ստորագրված համաձայնագրին:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Սեգլիան խարդախում է: Ապագայում ստեղծվելիք ցանցի նկատմամբ հավակնությունների վերաբերյալ Ցուկերբերգի և նրա միջև փոխանակված էլեկտրոնային նամակները հեռու են իրականություն լինելուց. դրանք սարքվել են Սեգլիայի կողմից: Անցած տարի Բուֆալոյի շրջանային դատարանը ժամանակ տվեց Facebook-ին` ապացույցներ հավաքելու համար:
Facebook-ի փաստաբանները հաստատում են, որ էլեկտրոնային նամակագրության ամսաթիվը փոխված է` համարեցված այն ժամանակահատվածին, երբ Ցուկերբերգը Հարվարդի ուսանող էր և Սեգլիայի հետ համագործակցում էր քարտեզագրման աշխատանքներում:
Այս առնչությամբ Սեգլիայի փաստաբանների կողմից դեռևս մեկնաբանություն չի արվել:







































