Մեր ունեցած տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում Զոհրաբ Զոհրաբյանի փոխարեն պատգամավոր պետք է դառնա Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Հարկ է նշել, որ վերջինս դեմ է եղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Կյաժ Էդոյի` Էդուարդ Մուշեղյանի նշանակմանը` ցանկանալով անձամբ զբաղեցնել այդ պաշտոնը: Սակայն զգացմունքները մի կողմ է դրել երբ 2012թ. ընտրություններում նրան է խոստացվել այդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորի մանդատը: Իսկ Զոհրաբ Զոհրաբյանը, թեև մտադիր չէ դիրքերը զիջել, սակայն շատ շուտով ստիպված կլինի ընկրկել, քանի որ առանց իր «քաղաքական կնքահոր»` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (որի հետ հարաբերությունները խզվել են դեռ 2007-ի աշնանը) աջակցության, Զոհրաբի պատգամավոր դառնալու շանսերը հավասարվել են զրոյի: