Իտալական «Ինտեր»-ի պաշտպան Դուգլաս Մայկոնը պատրաստվում է լքել «ներաձուրիներ»-ի կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մայկոնն առաջարկներ է ստացել Մախաչկալայի «Անժի»-ից և փարիզյան «ՊՍԺ»-ից:
Մայկոնն «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 2006 թվականից: Նա Իտալիայի առաջնություն է տեղափոխվել ֆրանսիական «Մոնակո»-ից: Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում «Ինտեր»-ի կազմում 18 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Մայկոնի՝ «Ինտեր»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013 թվականին: Բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 18,5 մլն եվրո:






































