Sunday, 07 06 2026
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան

Պետական դավաճանության մեջ մեղադրվողի պաշտպանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրվող թվով 5 անձանց` Ռոմիկ Մաթևոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր Ավետիքյանի և Դավիթ Ավետիքյանի գործով դատաական նիստը:

Այս գործով դեռ 2011 թվականի դեկտեմբերի 5-ից է սկսել դատավարությունը, իսկ այսօր արդեն գործը հասել էր դատական վիճաբանությունների փուլին: Դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը, որի պաշտպանյալը մինչ օրս պնդում է, թե անմեղ է և ոչ մի առնչություն չունի այս ամենի հետ:

28-ամյա երիտասարդին, ի դեպ, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թ. մեկնելով Թուրքիա՝ այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայություններին առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության և որպես վերջինիս ազգական ներկայացած՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ծամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան` փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն` մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպանն այսօր իր պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ ամբողջ մեղադրանքը, բացի Թուրքիայում գտնվելու փաստից, մտացածին է, և դրա հեղինակներն են քննիչ Թևանյանը, դատախազ Արամ Ամիրզադյանն ու հակահետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Մելքոնյանը:

Պաշտպանի խոսքով՝ նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամներ խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները, Ռոմիկ Մաթևոսյանին ձերբակալել են՝ իբրև թե կասկածելով ՀՀ Քր.օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, իսկ նրանց համար ձերբակալելու հիմք է եղել այն, որ ականատեսը ուղղակի մատնանշել է նրան որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի. թե ով է ականատեսը կամ ինչ հանգամանքներ ու մանրամասներ է նա մատնանշել՝ այդպես էլ պարզ չի դարձել:

Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպանը դատարանին այսօր միջնորդեց նաև բացարկ հայտնել դատախազ Արամ Ամիրզադյանին, ով, ի դեպ, միջնորդել է դատարանին Ռոմիկ Մաթևոսյանին դատապարտել ազատազրկման` 12 տարի ժամկետով:

Պաշտպանը նաև դատավորին խնդրեց իր պաշտպանյալի իրավունքները վերականգնելու համար նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել, իսկ եթե անգամ դատավորը նման բան չորոշի, դատաքննության նոր փուլ սկսի և դատակոչի նաև քննիչ Թևանյանին:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատախազի բացարկի վերաբերյալ միջնորդությունը քննարկելու համար 30 րոպեով ընդմիջում հայտարարեց, իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց բացարկի միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 2-ին, ժամը 11.30-ին, որի ընթացքում արդեն ամբաստանյալները կհրապարակեն իրենց ճառերն ու ռեպլիկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում