Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Abraham Lincoln ավիակրի հարվածային խմբավորումը Հորմուզի նեղուցով լքել է Պարսից ծոցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ խմբավորումը ներկայումս գտնվում է Արաբական ծովի հյուսիսային մասում, ուր և ավիաաջակցություն են ցուցաբերում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին: Ավելի վաղ տվյալ շրջանում էր գտնվում Carl Vinson ավիակրի գլխավորած հարվածային խումբը:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Միջերկրական ծովից Պարսից ծոցի ուղղությամբ է ընթանում ամերիկյան Enterprise ավիակիրը՝ իր ուղեկցող ռազմանավերի հետ:









































