Լոնդոնյան «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ բարձրացվել է թիմի խաղացող Ալեքս Օքսլեյդ- Չեմբերլենի աշխատավարձը:
18-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ թիմում ստանում էր ամենացածր աշխատավարձը:Այս պահի դրությամբ Ալեքսի շաբաթական աշխատավարձը կազմում է 25.000 ֆունտ: Պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հաջորդ մրցաշրջանում Չեմբերլենի վարձատրության չափը ևս մեկ անգամ կվերանայվի:
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տպավորված է երիտասարդ ֆուտբոլիստի խաղով և ցանկանում է առավելապես գնահատել նրա ջանքերը: Ֆրանսիացի մասնագետը հույս հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանում Չեմբերլենի աշխատավարձը կկրկնապատկվի:









































