Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 3-ին Ադրբեջան է այցելելու դիվանագիտական անվտանգության գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Բոսվելը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը:
Վերջինիս խոսքերով՝ Բոսվելը մի շար հանդիպումներ է ունենալու դեսպանատան անձնակազմի հետ: Բացի այդ, Բոսվելը Բաքվում արծարծելու է ոչ վաղ անցյալում Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից մի խումբ անձանց ձերբակալման հարցը, որոնք մեղադրվում են Իրանի հատուկ ծառայությունների կողմից Ադրբեջանի տարածքում ամերիկացի ու իսրայելցի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչությունների նախապատրաստման մեջ:











































