Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ ամիս Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրվելու է արխիվների ոլորտում համագործակցության մասին արձանագրություն: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Ազգային արխիվի ներկայացուցիչ Քյամալ Աղաևը:
Վերջինիս խոսքերով՝ այդ փաստաթուղթն անցել է բոլոր ընթացակարգերը՝ ընդհուպ մինչև ստորագրում: Ակնկալվում է, որ փաստաթղթղի ստորագրումը տեղի կունենա ապրիլի կեսերին, Բաքվում:
Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է համանման համաձայնագրեր կնքել նաև Ֆինլանդիայի ու Հնդկաստանի հետ:











































