Nokia-ն թողարկման է պատրաստում 2 բյուջետային սմարթֆոն՝ հիմնված MeeGo օպերացիոն համակարգի վրա: Այս մասին գրում է Netbooknews:
Նոր սմարթֆոնների նկարագրությունը, գինը, թողարկման ժամկետը դեռ հայտնի չեն:
Բյուջետային սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող ստորաբաժանումը կոչվում է Next Billion Group: Այն ղեկավարում է Nokia-ի փոխնախագահ Մերի Մաքդաուելը:
Նախատեսվում է, որ նոր սարքավորումները կլինեն ավելի մատչելի, քան Lumia-ն, բայց ավելի թանկ, քան Asha-ն: