Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծ ակնկալիքներ ունի Ռուսաստանից.
«Ապրիլի 3-4-ը Ադրբեջան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Ադրբեջանում կքննարկի հետագա տարիներին երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթությունները: Մենք մեծ ակնկալիքներ ունենք Ռուսաստանից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Աշխարհում գոյություն չունի որևէ այլ երկիր, որն ավելի ուժեղ ազդեցություն ունենա այս հակամարտության կարգավորման վրա:
Մենք այդ հայտարարությունն անում ենք՝ հենվելով Ղարաբաղյան և տարածաշրջանային հարցերի նկատմամբ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման և Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու նրա ունակության վրա: Հայաստանում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը չունի իր համարժեքն աշխարհում: Այդ իմաստով մենք մեծ ակնկալիքներ ունենք Ռուսաստանից»:








































