Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դաշնային դատարանը Իրանին պարտադրել է 44.6 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել 1983 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ամերիկացի ծովային հետևակայինների նկատմամբ իրականացված ահաբեկչության համար:
Դատարանի կարծիքով՝ Իրանն անմիջական մասնակցություն է ունեցել այդ ահաբեկչության գործում, որին զոհ է գնացել ամերիկացի 241 զինծառայող: Դատավորը, սակայն, հայտարարել է, որ հազիվ թե հնարավոր լինի Իրանից ստանալ այդ փոխհատուցումը:











































