ԱՄՆ երկու գեներալներ չորեքշաբթի օրը հանդիպել են Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ` նպատակ ունենալով համոզել Իսլամաբադին վերսկսել ՄԱՆ-ի հետ համագործակցությունը:
The Boston Globe-ը հաղորդում է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն էր ռազմական բարձրաստիճան հրամանատարների միջև այն բանից ի վեր, ինչ ՆԱՏՕ-ի ամերիկյան ուժերն անցած տարվա նոյեմբերին օդային հարձակում էին գործել Պակիստանի սահմանի վրա` սպանելով պակիստանցի 24 զինվորի:
Այսպիսով՝ Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Աշֆաք Կայանին Ռավալփինդի քաղաքում հանդիպում է ունեցել գեներալ Ջեյմս Մատիսի հետ, ով ղեկավարում է ԱՄՆ գործողությունները տարածաշրջանում, և գեներալ Ջոն Ալենի հետ, ով Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատարն է:
Չնայած օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, բայց ամերիկյան բանակի հիմնական անհանգստությունն այն է, թե արդյոք Պակիստանը երբ կվերսկսի համագործակցությունը Վաշինգտոնի հետ` թույլ տալով, որ Աֆղանստանի հետ իր սահմանն օգտագործվի Աֆղանստանում ԱՄՆ զորքերին օգնութուն ուղարկելու համար:











































