Քիչ առաջ Australian Open-ի առաջին փուլում արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը 5 սեթում (3:6, 6:4, 3:6, 7:6, 9:7) մեծ դժվարությամբ առավելության հասավ ավստրալացի Լեյթոն Հյուիթի նկատմամբ և դուրս եկավ երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի լիտվացի Ռիկարդաս Բերանկիսը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարել էին նաև ATP դասակարգման առաջատարներ Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը և Էնդի Մարեյը:






































