«Երեկ, երբ վարչապետն այցելել էր «Եվրոթերմ» ընկերություն` ծանոթանալու բնական հյութերի արտադրությանը, շրջագայությունից հետո գործարանի ղեկավարի հետ անձնակազմով փակվել են մի սենյակում»,- գրում է «երկիր»-ը և հավելում.
«Լրագրողներն ավելի քան մեկ ժամ սպասել են վարչապետի «գալստյանը»` կառավարության ղեկավարին կամ գոնե գործարանի տնօրենին հարցեր ուղղելու համար: Մեկ ժամ անց վարչապետը գնացել է «զադնի խոդով»: Շքախմբի ներկայացուցիչներից մեկն էլ հեռանալիս անզգուշաբար փսփսացել է` խմում էին»:











































