«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները չեն մասնակցում Աժ սպասվող ընտրություններին:
«Ինչպես հայտնի է` Աբրահամյան եղբայրներից յուրաքանչյուրն ընդգրկված էր կոալիցիոն կուսակցությունների ցուցակներում` Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ-ում, Սերյոժա Աբրահամյանն էլ` ՕԵԿ-ում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արա Աբրահամյանն ինքն է դեռևս փետրվար ամսին հորդորել եղբայրներին` չմասնակցել ընտրություններին: Մեզ հետ զրույցում Սերյոժա Աբրահամյանը պարզաբանեց, որ եղբայրներից յուրաքանչյուրն ինքն է իր որոշումը կայացրել:
«Ես 9 տարի է` պատգամավոր եմ, հիմա որոշել եմ բիզնեսով զբաղվել»,- ասել է նա` հավելելով, որ մյուս երկու եղբայրները ևս հիմնականում նույն պատճառով չեն ընդգրկվել նախընտրական ցուցակներում. «Մեր հայրենական տնտեսությունն ենք առաջ տանելու»:







































