Արտարժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը, ով մեղադրվում է Ֆրանսիայում կավատությամբ զբաղվելու մեջ, ոստիկանությանը խոստովանել է, որ տեքստային հաղորդագրություններում երեկույթին հրավիրված աղջիկներին անվանել է այլ բառերով։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ֆրանսիական Le Monde թերթը:
Հրատարակության տրամադրության տակ է հայտնվել ոստիկանությունում Ստրոս-Կանի հարցաքննության ձայնագրությունը, որի ժամանակ նա հայտարարել է, որ տեքստային հաղորդագրություններում օգտագործել է ոչ ստանդարտ լեզու»:
«Չե՞ս ուզում Մադրիդում գիեշերային ակումբ գնալ իմ և «հանդերձանքների» հետ»,- գրել է Ստրոս Կանը իր գործարար ընկերներից մեկին:
Ուրիշ հաղորդագրություններում նա աղջիկներին անվանել է նաև «նվերներ», «ուղեբեռ» և այլն:
Le Monde-ի տվյալներով՝ ոստիկանները և քննիչները վստահ են, որ սեքս-երեկույթները կազմակերպվել են Ստրոս-Կանի Փարիզ, Բրյուսել, Վաշինգտոն և այլ քաղաքներ այցելությունների առիթով: Հետաքննությունը պարզել է, որ երեկույթներին հրավիրվել են բազմաթիվ մարմնավաճառներ:
«Դոմինիկ Ստրոս-Կանը պատկերացում չի ունեցել, որ աղջիկներին վճարել են՝ իր հետ սեքսով զբաղվելու համար»,– հայտարարել է նրա փարիզյան փաստաբան Ռիշար Մալկան այն բանից հետո, երբ 62-ամյա Ստրոս-Կանին մեղադրանք են ներկայացրել կավատությանը մասնակից լինելու համար, որի համար նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:
Սակայն հետաքննության մարմինների կարծիքով՝ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սովորական հրավիրյալ չի եղել: Նա կարևոր դեր է խաղացել այդ երեկույթների կազմակերպման գործում», -հաստատում է Le Monde-ը:
Աղջիկներից մեկը`Էսթել անունով, խոստովանել է, որ իրենց «կանչում էին հիմնականում Ստրոս-Կանի համար, մնացած հյուրերի վրա թքած ունեին»,-հաղորդում է РИА Новости-ն:












































