Saturday, 13 06 2026
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
19:00
Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար
18:50
Սառցադաշտերի հալումը շարունակում է մտահոգել գիտնականներին
18:40
Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մաշտոցի պուրակի «պաշտպանությունն» ամրապնդվում է

Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման համար միավորված երիտասարդական պայքարն ընդլայնվում է` ներգրավելով հայտնի հասարակական, քաղաքացիական գործիչների: Այսօր նրանք բաց նամակով դիմեցին ոստիկանապետին և քաղաքապետարան` տեղեկացնելով, որ մարտի 31-ին ժամը 13-ին կրպակներն ապամոնտաժվելու են իրենց կողմից: Բաց նամակում հրապարկված էին նաև այդ գործիչների անունները` Աբրահամյան Էմիլ, Դանիելյան Ստեփան, Խզմալյան Տիգրան, Կարապետյան Հարություն, Հովհաննիսյան Արմեն, Ղահրիյան Հայկազն, Ղուկասյան Անդրիաս, Շիկոնյան Կարեն, Սարկիսյան Մանվել, Սարոյան Սարո:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հասարակական խմբի անդամ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանն ասաց, որ նախնական ապամոնտաժումը նախատեսված է մարտի 31-ին, սակայն, եթե ոստիկանությունը փորձի խոչընդոտել, կլինեն ժողովներ և համապատասխան որոշումներ կկայացվեն այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել ապամոնտաժումը: Նրա փոխանցմամբ` նախնական որոշումը ևս կայացվել է ժողովում Երևանի բնակիչների կողմից, որոնք միայն տասը չեն, նրանք շատ են:

«Եթե ոստիկանները կարող են ամիսներով հարյուրից ավելի ոստիկաններ այնտեղ պահել, թող պահեն: Եղել է Երևան քաղաքի բնակիչների ժողով, և այդ ժողովը որոշում է ընդունել, որ կազմվի խումբ և զուգահեռ կազմվեն տասնյակ խմբեր, որոնք իրար փոխարինելու են: Առաջին խումբը մենք ենք 10 հոգուց բաղկացած, բայց այդ խմբերը շարունակելու են կազմավորվել, և ապամոնտաժումը տեղի է ունենալու»,- նշեց Ս. Դանիելյանը:

Անդրադառնալով պայքարի բուն էությանը` նա ասաց, որ այս ամենի հիմքում փիլիսոփայություն կա թաքնված և շատ պրակտիկ խնդիր: Ըստ նրա` փիլիսոփայությունն այն է, որ Հայաստանում հասարակությունը հեռացված է իշխանության կազմավորման գործից, և տարբեր տեսակի ընտրություններն ունեն ձևական բնույթ, և ոչ մի որոշում չի ընդունվում հասարակության կարծիքը հաշվի առնելով: «Քանի որ Մաշտոցի պուրակը հանրային տարածք է, և մենք ներկայացնում ենք հասարակությունը, մենք որոշել ենք նույնպես որոշումներ կայացնել, քանի որ մյուս տարբերակները չեն աշխատում: Եղել է քաղաքացիական դատարանի վճիռն ապամոնտաժելու վերաբերյալ, որն իրականացման ենթակա է: Մեր իրականացվելիք գործողությունները կարելի է համարել հասարակական հարկադիր ծառայություն»,- մեկնաբանեց Ս. Դանիելյանը` հավելելով, որ Հայաստանում կան շատ այգիներ, անտառներ, պուրակներ, հանքեր, որոնք մեր բնությունը ոչնչացնում են, և հանրային տարածքը նվաճվում է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու: Նրա համոզմամբ` այս բոլոր դժգոհությունները եկել կենտրոնացել են մեկ այգու վրա, և այդ մեկ հարցի լուծումը, հաղթանակն իր ազդեցությունը կունենա բազմաթիվ հարցերի, անտառների, հանքերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում