Լատվիացի ազգայնական Յանիս Սիլսը հանդես է եկել առաջարկով, թե որտեղից գումար վերցնել՝ երկրի ժողովրդագրական վիճակը բարելավելու համար: Նա գտնում է, որ անհրաժեշտ միջոցները կարելի է ստանալ երկրում մահապատիժ սահմանելու միջոցով: Այս մասին հայտնում է Mixnews-ը:
Սիլսը նշել է, որ մեկ բանտարկյալի համար Լատվիայում օրական ծախսվում է գրեթե 17 դոլար: Դրա հետ մեկտեղ բանտերում, ըստ նրա տվյալների, պահվում են հարյուրավոր մարդասպաններ և բռնություն կիրառողներ, 1,5 հազար գողեր: Հենց այդ կատեգորիային պահելու համար ամեն տարի գրեթե 16 մլն դոլար է ծախսվում: Գումար խնայելու համար ազգայնականն առաջարկել է վերսկսել մահապատժի կիրառումը: Նա գտնում է, որ մահապատժի պետք է ենթարկել կրկնահանցագործներին:
Խնայած փողերը Սիլսն առաջարկել է ուղղորդել ժողովրդագրական խնդիրների, ինչպես նաև՝ կրթության բնագավառի հարցերի լուծմանը:
1990-ական թթ.Լատվիայում գործում էր մահապատժի մարատորիում: Ավելի ուշ Հանրապետությունը հավանության է արժանացրել մի քանի միջազգային փաստաթղթեր , որոնք նախատեսում են պատժամիջոցի այս տեսակից լիակատար հրաժարում: 2011 թ. Լատվիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել մի շարք օրենքներում` արգելելով մահապատիժը վերջնականապես:
Յանիս Սիլիսը Լատվիայի ազգայնականների ակումբի առաջնորդն է և VL-TB/LNNK ազգայնական դաշինքի կողմնակիցը: Բացի դրանից, նա մանկավարժական գիտությունների մագիստրոսի կոչում ունի:
V
L-TB/LNNK–ը մտնում է իշխող խորհրդարանական կոալիցիայի մեջ
Վերջերս այն հանդես էր եկել ժողովրդագրական խնդիրների հարցի շուրջ: Դաշինքի ներկայացուցիչ Իմանտ Պարադնիեկսն առաջարկել է ստեղծել ծնելիության խրախուսման ֆոնդ:
Լատվիայում վերջին տարիներին ամրապնդվել է ծնելիության նվազումը: Այսպես՝ 2011 թ. 3 %–ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարիների ընթացքում: Իսկ ահա 2008 թ-ի համեմատ՝ նորածինների թիվը նվազել է 22 %-ով:







































