Համացանցում գերիշխող դիրքի չարաշահման համար Google ընկերությանը վիթխարի տուգանքներ են սպառնում: Եվրոպական սպառող խմբերը ահազանգել են, որ ինտերնետային հսկան շահարկում է որոնումների արդյունքները` ի նպաստ սեփական կոմերցիոն առավելության:
Գործի քննությամբ զբաղվող Եվրահանձնաժողովը օրերս որոշում կկայացնի ինտերնետ-հսկայի ղեկավարությանը հարցաքննելու վերաբերյալ: Այսօրինակ բողոքների հիման վրա Google-ի նկատմամբ հետաքննություն է սկսել նաև ԱՄՆ-ի Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը:
2007 թվականի մայիսին Google-ը գործարկեց իր Universal Search համակարգը: Սա հիանալի հնարավորություն ընձեռեց աշխարհի բոլոր սպառողներին` որոնողական համակարգի օգնությամբ գտնել կենցաղային տարբեր տեխնիկաների մատչելի գները, ինչը Google-ն իրականացրել է գների համեմատման սեփական ծառայության միջոցով` Google Product Search-ով:











































