Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին կժամանի Թուրքիա, որտեղ իր թուրք պաշտոնակցի` Ահմեդ Դավութօղլուի հետ կանցկացնի Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի առաջին նիստը: Այդ նիստին կքննարկվեն ռուս-թուրքական փոխգործակցության նոր մեխանիզմների ստեղծման խնդիրները:
Կքննարկվեն նաև այլ հարցեր, որոնք այսօր երկկողմ և միջազգային հարաբերությունների օրակարգում են, այդ թվում` եվրոպական անվտագության հիմնահարցեր, իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում, Բալկաններում, Հարավային Կովկասում և աշխարհի այլ տարածաշրջաններում: