Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին ռուս Մարիա Շարապովայի հետ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ WTA-ի պաշտոնական կայքում նշել է.
«Եթե անկեղծ լինեմ, պարզապես երջանիկ եմ, որ վաղը հանգստանալու հնարավորություն կունենամ: Վերջապես կթուլացնեմ լարվածությունս, 1 մարզում կանցկացնեմ և կզբոսնեմ:
Մարիան շատ ուժեղ թենիսիստուհի է: Սակայն վերջերս ես նույնպես լավ թենիս եմ ցուցադրում, լավ հարվածների եմ տիրապետում: Այնպես որ, կփորձեմ ստիպել մրցակցիս անընդհատ շարժվել, ինչը կարևոր է կայանալիք հանդիպման համար»:










































