Քրիստոնյա բժշկին ազատել են աշխատանքից, քանի որ նա էլեկտրոնային նամակների միջոցով աղոթքներ է ուղարկել իր գործընկերներին` նրանց ոգևորելու համար:
Daily Mail-ը գրում է, որ բրիտանացի բժիշկ Դևիդ Դրուն դիմել է դատարան այն բանից հետո, երբ Walsall Manor հիվանդանոցի ղեկավարությունը նրան մեղադրել է էլեկտրոնային նամակների համար, ինչպես նաև ներկայացրել է այլ տարբեր տարօրինակ մեղադրանքներ՝ բժշկին ազատելով աշխատանքից:
Հիվանդանոցը նրան անգամ մեղադրել է գործընկերներին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ հաղորդագրություն ուղարկելու համար։











































